11:45  ,  4 հոկտեմբերի, 2017

Լեւանդովսկին բաց է թողել Լեհաստանի հավաքականի մարզումը

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականը Երեւան մեկնելուց առաջ նախօրեին մարզվել է Վարշավայում: Հավաքին հրավիրված ֆուտբոլիստներից մարզումը բաց են թողել Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին, անգլիական «Հալ Սիթիի» հարձակվող Կամիլ Գրոսիցկին ու «Լեգիայի» պաշտպան Միչալ Պազդանը: Նրանք անհատական ծրագրով մարզվել են հյուրանոցում, գրում է sport.radiozet.pl-ը:

Լեհերի մարցումն անցկացվել է «Պոլոնիա» ստադիոնում՝ անձրեւի ներքո: Լեւանդովսկին ու Գրոսիցկին չեն մարզվել մրսածության պատճառով, իսկ Պազդանը նոր է վերականգնվել վնասվածքից:

Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Լեհաստանի թիմը հոկտեմբերի 4-ին նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետականում»:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով