11:45 4 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականը Երեւան մեկնելուց առաջ նախօրեին մարզվել է Վարշավայում: Հավաքին հրավիրված ֆուտբոլիստներից մարզումը բաց են թողել Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին, անգլիական «Հալ Սիթիի» հարձակվող Կամիլ Գրոսիցկին ու «Լեգիայի» պաշտպան Միչալ Պազդանը: Նրանք անհատական ծրագրով մարզվել են հյուրանոցում, գրում է sport.radiozet.pl-ը:
Լեհերի մարցումն անցկացվել է «Պոլոնիա» ստադիոնում՝ անձրեւի ներքո: Լեւանդովսկին ու Գրոսիցկին չեն մարզվել մրսածության պատճառով, իսկ Պազդանը նոր է վերականգնվել վնասվածքից:
Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Լեհաստանի թիմը հոկտեմբերի 4-ին նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետականում»:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.