09:48  ,  5 հոկտեմբերի, 2017

Հայաստան - Լեհաստան. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը կընդունի E խմբի առաջատար լեհերին:

William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում Լեհաստանի հավաքականին, որի հաղթանակը գնահատում է 1.25 գործակցով: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 13.00 է, իսկ ոչ ոքին՝ 5.50:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի ժամը 20:00-ին: Հանդիպումը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 9-րդ տուր

E խումբ

Հայաստան - Լեհաստան՝ 20:00 (Երեւանի ժամանակով) 

Չեռնոգորիա - Դանիա՝ 22:45

Ռումինիա - Ղազախստան՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով