09:48 5 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը կընդունի E խմբի առաջատար լեհերին:
William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում Լեհաստանի հավաքականին, որի հաղթանակը գնահատում է 1.25 գործակցով: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 13.00 է, իսկ ոչ ոքին՝ 5.50:
Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի ժամը 20:00-ին: Հանդիպումը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 9-րդ տուր
E խումբ
Հայաստան - Լեհաստան՝ 20:00 (Երեւանի ժամանակով)
Չեռնոգորիա - Դանիա՝ 22:45
Ռումինիա - Ղազախստան՝ 22:45

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.