20:22  ,  11 սեպտեմբերի, 2017

Էդգար Մանուչարյանը վնասվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալն» ընդունեց «ԲՄԱ-Խաբարովսկին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

78-րդ րոպեին «Ուրալի» կազմում փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը վնասվածքից հետո առաջին անգամ խաղաց:

«Ուրալի» կազմում 40-րդ րոպեին դեղին քարտով զգուշացվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը բացակայել է «ԲՄԱ-Խաբարովսկի» հայտացուցակից:

«Ուրալը» 10 միավորով 10-րդ տեղում է, «ԲՄԱ-Խաբարովսկը» 7 միավորով նախավերջինն է:

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Ուրալ» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 1:1

Գեորգի Չանտուրիա, 54, 11մ – Վիտալի Ֆեդոտով, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում