11:58  ,  6 սեպտեմբերի, 2017

ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճած Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստները կստանան ռեկորդային պարգեւավճարներ

Սաուդյան Արաբիայի հավաքականը ֆուտբոլիստները 1.1-ական միլիոն եվրո պարգեւավճար կստանան աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու համար:

Ասիական գոտու ընտրական մրցաշարի 10-րդ տուրում Սաուդյան Արաբիայի հավաքականը նախօրեին նվազագույն հաշվով հաղթել էր Ճապոնիայի թիմին եւ B խմբում գրավել երկրորդ տեղը:

Պարգեւավճարները խոստացել է Սաուդյան Արաբիայի արքայազն Արավին Մուհամեդ բին Սալման Ալ-Սաուդը: Դա ռեկորդային պարգեւավճար կլինի սպորտային աշխարհում, գրում է arabic.sputniknews.com-ը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով