10:22  ,  1 սեպտեմբերի, 2017

ԱԱ-2018. Բրազիլիայի հերթական հաղթանակը, Արգենտինան մեկ միավոր տարավ Ուրուգվայից

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում այս գիշեր անցկացվել են 15-րդ տուրի խաղերը:

Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված բրազիլացիները տանը 2:0 հաշվով հաղթել են Էկվադորի թիմին, իսկ Արգենտինայի եւ Ուրուգվայի հավաքականները գոլազուրկ ոչ ոքի են խաղացել Մոնտեւիդեոյում՝ 0:0:

Չիլին տանը 0:3 հաշվով անակնկալ պարտություն է կրել Պարագվայից, իսկ Կոլումբիան 0:0 հաշվով է ավարտել Վենեսուելայի դեմ արտագնա խաղը:

Բրազիլիան միավորների քանակը հասցրեց 36-ի, իսկ երկրորդ տեղում գտնվող Կոլումբիան ունի 25 միավոր: Ուրուգվայը հավաքել է 24 միավոր, իսկ Չիլիան ու Արգենտինան 23-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 15-րդ տուր

Բրազիլիա – Էկվադոր՝ 2:0

Պաուլինյո, 69, Կոուտինյո, 76

Ուրուգվայ – Արգենտինա՝ 0:0

Վենեսուելա – Կոլումբիա՝ 0:0

Պերու – Բոլիվիա՝ 2:1

Էդիսոն Ֆլորես, 55, Կրիստիան Կուեւա, 59 – Ժիլբերդ Ալվարես, 72

Չիլի – Պարագվայ՝ 0:3

Արտուրո Վիդալ, 24 (ինքնագոլ), Վիկտոր Կասերես, 55, Ռիչարդ Օրտիզ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News