10:22 1 սեպտեմբերի, 2017Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում այս գիշեր անցկացվել են 15-րդ տուրի խաղերը:
Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված բրազիլացիները տանը 2:0 հաշվով հաղթել են Էկվադորի թիմին, իսկ Արգենտինայի եւ Ուրուգվայի հավաքականները գոլազուրկ ոչ ոքի են խաղացել Մոնտեւիդեոյում՝ 0:0:
Չիլին տանը 0:3 հաշվով անակնկալ պարտություն է կրել Պարագվայից, իսկ Կոլումբիան 0:0 հաշվով է ավարտել Վենեսուելայի դեմ արտագնա խաղը:
Բրազիլիան միավորների քանակը հասցրեց 36-ի, իսկ երկրորդ տեղում գտնվող Կոլումբիան ունի 25 միավոր: Ուրուգվայը հավաքել է 24 միավոր, իսկ Չիլիան ու Արգենտինան 23-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:
Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 15-րդ տուր
Բրազիլիա – Էկվադոր՝ 2:0
Պաուլինյո, 69, Կոուտինյո, 76
Ուրուգվայ – Արգենտինա՝ 0:0
Վենեսուելա – Կոլումբիա՝ 0:0
Պերու – Բոլիվիա՝ 2:1
Էդիսոն Ֆլորես, 55, Կրիստիան Կուեւա, 59 – Ժիլբերդ Ալվարես, 72
Չիլի – Պարագվայ՝ 0:3
Արտուրո Վիդալ, 24 (ինքնագոլ), Վիկտոր Կասերես, 55, Ռիչարդ Օրտիզ, 90+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.