15:10  ,  30 օգոստոսի, 2017

Ռումինիայի հավաքականի խաղացող. Մենք ուժեղ ենք Հայաստանի թիմից

Բելգիական «Անդերլեխտի» եւ Ռումինիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպան Ալեքսանդրու Կիպչուն խոսել է Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպման մասին:

«Մենք ուժեղ ենք Հայաստանի հավաքականից, բայց նրանք նույնպես ունեն լավ ֆուտբոլիստներ: Հենրիխ Մխիթարյանի դեմ «Անդերլեխտի» կազմում խաղացել եմ Եվրոպայի լիգայում: Նա «Մանչեսթեր Յունայթեդում» լավագույնն էր:

Վճռական ենք տրամադրված հաղթել Հայաստանի եւ Չեռնոգորիայի թիմերին եւ պայքարել երկրորդ տեղի համար»,- Կիպչուի խոսքը մեջբերում է sport.ro-ն:

Ռումինիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Բուխարեստում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով