22:43  ,  21 օգոստոսի, 2017

«Ուրալի» փոխնախագահը գովել է Վարազդատ Հարոյանին

Եկատերինբուրգի «Ուրալի» փոխնախագահ Ալեքսանդր Լեւինը գովել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին։

«Լավ տպավորություն է թողնում կենտրոնական պաշտպան Հարոյանը։ Նա եւ Գրեգոր Բալաժից արդեն հասկանում են իրար»,- փոխնախագահի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Ուրալը» տանը 0։0 հաշվով է խաղացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ, 24-ամյա Հարոյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում