Եկատերինբուրգի «Ուրալը» պատրաստվում է «Ուֆայի» դեմ Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը:
Թիմի հերթական մարզման մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը շուտով կվերադառնա թիմի ընդհանուր խումբ:
«Ուրալ» - «Ուֆա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում