Հայտնի է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մրցակիցը: Հուլիսին (15-ին կամ 22-ին) Լոնդոնում տեղի ունենալիք մենամարտում 37-ամյա հայ բռնցքամարտիկը կմրցի 27-ամյա բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ, հաղորդում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը: Այդ մենամարտում կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Արթուր Աբրահամը ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացված WBO-ի վարկանիշային մենամարտում մրցավարների որոշմամբ, միավորներով պարտության է մատնել Լեհաստանը ներկայացնող, Մյունխենում բնակվող կոսովցի Ռոբին Կրասնիկիին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի