20:17 2 հունիսի, 2017Հայտնի է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մրցակիցը: Հուլիսին (15-ին կամ 22-ին) Լոնդոնում տեղի ունենալիք մենամարտում 37-ամյա հայ բռնցքամարտիկը կմրցի 27-ամյա բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ, հաղորդում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը: Այդ մենամարտում կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Արթուր Աբրահամը ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացված WBO-ի վարկանիշային մենամարտում մրցավարների որոշմամբ, միավորներով պարտության է մատնել Լեհաստանը ներկայացնող, Մյունխենում բնակվող կոսովցի Ռոբին Կրասնիկիին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.