11:59  ,  12 մայիսի, 2017

Նեյմարը սպառնացել է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կոնֆլիկտ ունի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեի հետ: Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ սպառնացել է հեռանալ կատալոնական ակումբից:

«Եթե Ունսուեն մնա «Բարսելոնայում», ես կհեռանամ ակումբից»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնայի» մարզումներից մեկի ժամանակ Ունսուեն նկատողություն էր արել բրազիլացուն՝ կոչ անելով ավելի շատ կենտրոնանալ աշխատանքի վրա:

Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն այս մրցաշրջանի վերջում հեռանալու է «Բարսելոնայից», իսկ Կարլոս Ունսուեն նրան փոխարինողի թեկնածուների թվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news