11:59 12 մայիսի, 2017«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կոնֆլիկտ ունի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեի հետ: Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ սպառնացել է հեռանալ կատալոնական ակումբից:
«Եթե Ունսուեն մնա «Բարսելոնայում», ես կհեռանամ ակումբից»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնայի» մարզումներից մեկի ժամանակ Ունսուեն նկատողություն էր արել բրազիլացուն՝ կոչ անելով ավելի շատ կենտրոնանալ աշխատանքի վրա:
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն այս մրցաշրջանի վերջում հեռանալու է «Բարսելոնայից», իսկ Կարլոս Ունսուեն նրան փոխարինողի թեկնածուների թվում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.