23:35  +04,  30 ապրիլի, 2017

«Սպարտակը» հաղթեց ԲԿՄԱ-ին եւ մոտեցավ չեմպիոնությանը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Սպարտակը» մոսկովյան դերբիում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» 10 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ից: Լավագույն եռյակը եզրափակող «Զենիթը» 11 միավոր է հետ առաջատարից, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Ռոստովը» տանը նվազագույն հաշվով հաղթեց Պերմի «Ամկարին» եւ 42 միավորով 5-րդն է: Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

 Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

ԲԿՄԱ - «Սպարտակ»՝ 1:2

Ալեքսեյ Բերեզուցկի, 45 – Լուիս Ադրիանո, 32, Դենիս Գլուշակով, 51

«Ռոստով» - «Ամկար»՝ 1:0

Ալեքսանդր Բուխարով, 57

Հեռացում՝ Բրանկո Յովիչիչ, 55 («Ամկար»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս