16:26  ,  30 ապրիլի, 2017

«Ռոման» պարտվեց հռոմեական դերբիում

Իտալական A Սերիայի 34-րդ տուրում «Ռոման» հռոմեական դերբիում տնային պարտություն կրեց «Լացիոյից»՝ 1:3: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի 22-ամյա հարձակվող Բալդե Կեյտան:

«Ռոման» 75 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Լացիոն» 67 միավորով չորրորդն է:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռոմա» - «Լացիո»՝ 1:3

Դանիելե Դե Ռոսի, 45 (11մ) – Բալդե Կեյտա, 12, 85, Դուշան Բաստա, 50

Հեռացում՝ Անտոնիո Ռուդիգեր, 90+3 («Ռոմա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում