10:40  ,  27 մարտի, 2017

ԱԱ-2018. Միայն մեկ թիմ գոլ բաց չի թողել եվրոպական գոտու ընտրական մրցաշարում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ տուրից հետո միայն Անգլիայի հավաքականն է անառիկ պահել դարպասը: Նախօրեին անգլիացիները տանը 2:0 հաշվով հաղթել էին Լիտվայի հավաքականին:

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականն առաջին գոլը բաց թողեց այս տուրում՝ 4:1 հաշվով հաղթելով ադրբեջանցիներին:

Աշխարհի առաջնության ասիական գոտու մրցաշարում միայն Իրանի հավաքականն է անառիկ պահել դարպասը 6 խաղերում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով