02:29  ,  9 փետրվարի, 2017

Գերմանիայի Գավաթ. 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Հայտնի են ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Վերջին ուղեգրերը նվաճեցին Դորտմունդի «Բորուսիան» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Բեռլինի «Հերտային» հաղթեց միայն հետխաղյա 11 մետրանոցներով: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

«Այնտրախտը» 2:1 հաշվով առավելության հասավ «Հանովերի» նկատմամբ:

Ավելի վաղ, քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին նվաճել «Համբուրգը», «Արմինիան», «Բավարիան», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Շպորտֆրոյնդեն», «Շալկեն»:

Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 1:1 (11մ՝ 3:2)

Մարկո Ռոյս, 47 - Սալոմոն Կալու, 27

Հեռացում՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս, 119, երկրորդ դեղին քարտ

«Հանովեր» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1:2

Մարտին Հարնիկ, 57 – Թալեբ Տավատա, 62, Հարիս Սեֆերովիչ, 66

Չիրացրած 11մ՝ Սալիֆ Սանե («Հանովեր»), 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում