02:29 9 փետրվարի, 2017Հայտնի են ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Վերջին ուղեգրերը նվաճեցին Դորտմունդի «Բորուսիան» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Բեռլինի «Հերտային» հաղթեց միայն հետխաղյա 11 մետրանոցներով: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
«Այնտրախտը» 2:1 հաշվով առավելության հասավ «Հանովերի» նկատմամբ:
Ավելի վաղ, քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին նվաճել «Համբուրգը», «Արմինիան», «Բավարիան», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Շպորտֆրոյնդեն», «Շալկեն»:
Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 1:1 (11մ՝ 3:2)
Մարկո Ռոյս, 47 - Սալոմոն Կալու, 27
Հեռացում՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս, 119, երկրորդ դեղին քարտ
«Հանովեր» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1:2
Մարտին Հարնիկ, 57 – Թալեբ Տավատա, 62, Հարիս Սեֆերովիչ, 66
Չիրացրած 11մ՝ Սալիֆ Սանե («Հանովեր»), 90+6
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.