09:12  ,  29 նոյեմբերի, 2016

Անաստասիա Գալուստյան. Գեղասահքը սիրելի դարձնելու համար մեզ անհրաժեշտ են այսպիսի ելույթներ (ֆոտո)

Գեղասահքը Հայաստանում սիրելի դարձնելու համար մեզ անհրաժեշտ են այսպիսի ելույթներ։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի 17-ամյա գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, որը ցուցադրական ելույթ ունեցավ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված Եվգենի Պլյուշչենկոյի Kings on Ice Presents Fashion on Ice շոու-ծրագրում։

«Այս տարի այլեւս չունեմ միջազգային մրցաշարեր։ Տարին հարուստ էր տարբեր մրցումներով, ես առաջին անգամ մասնակցեցի Մոսկվայում անցկացված մեծահասակների «Մեծ մրցանակին» եւ գրավեցի 9-րդ տեղը։ Հաջորդ տարի մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությանը եւ ամենայն պատասխանատությամբ պետք է նախապատրաստվեմ դրան։ Այժմ մարզվում եմ Մոսկվայում, Երեւանում դեռեւս մարզումներ չենք ունենա։ Ամենայն հավանականությամբ, ամռանը հավաք կանցկացնենք Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում»,- ասաց Անաստասիա Գալուստյանը։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով