17:08  ,  12 նոյեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Մոուրինյոյից պահանջել են Մխիթարյանին ընդգրկել մեկնարկային կազմում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Չեռնոգորիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի խաղում տպավորել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին:

Goal.com-ի համաձայն՝ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումից հետո անգլիական ակումբի երկրպագուները սոցիալական ցանցերում աջակցել են Մխիթարյանին, որը խաղային պրակտիկա չունի Ժոզե Մոուրինյոյի թիմում: Ֆանատները «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչից պահանջել են հայ կիսապաշտպանին մեկնարկային կազմում ընդգրկել Լոնդոնի «Արսենալի» դեմ Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղում:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի հավաքականը 2 գոլի առավելություն ուներ առաջին խաղակեսից հետո, բայց պարտվեց 2:3 հաշվով: Ազդրի վնասվածքից հետո Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր սեպտեմբերի 10-ից եւ դաշտ վերադարձավ միայն նախորդ շաբաթ՝ «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում հանդես գալով 30 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով