23:52  ,  11 նոյեմբերի, 2016

Չեռնոգորիայի հավաքականի մարզիչ. Խաղի այսպիսի ընթացքը շոկ էր ինձ համար

Խաղի այսպիսի ընթացքը շոկ էր ինձ համար: Ես, իրոք, շատ զարմացած եմ:

Այս մասին հայտարարեց Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը՝ հետխաղյա ասուլիսում մեկնաբանելով Հայաստանի թիմից կրած պարտությունը աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում:

«Ես նախախաղային ասուլիսի ժամանակ ասել էի, որ ընդամենը 3 տուր է կայացել ընտրական փուլում, իսկ հաջորդ 7 տուրերն կխաղարկվի 21 միավոր, եւ բոլոր թիմերն էլ ունեն հաղթելու շանսեր: Ցավոք, ես ճիշտ էի: Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին: Մրցակիցը վատ սկսեց խաղը, սակայն ամբողջ խաղի ընթացքում նրանք իրապես գիտեին, թե ինչ են ցանկանում: Վերջում հայերը հասան ցանկալի արդյունքի: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ: Խաղի այսպիսի ընթացքը շոկ էր ինձ համար: Ես, իրոք, շատ զարմացած եմ»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Չեռնոգորիայի հավաքականը 2 գոլի առավելություն ուներ առաջին խաղակեսից հետո, բայց պարտվեց 2:3 հաշվով: Դա Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով