19:18  ,  10 նոյեմբերի, 2016

Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Արթուր Պետրոսյանի հումորների ներքո (ֆոտո)

Չեռնոգորիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փորձում էր բարձր տրամադրություն ապահովել մարզմանը եւ հաճախ առանձնանում էր հումորներով: Առանց սահմանափակումների մարզմանը մասնակցեցին 23 ֆուտբոլիստներ:

Չեռնոգորիայի հետ հանդիպումը բաց է թողնելու կիպրոսյան «Կարմիոտիսայի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, որը վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը: 

Ընտրական փուլի երեք խաղում միավոր չվաստակած Հայաստանի հավաքականն այս տարվա վերջին խաղն անցկացնելու է  նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին: Երրորդ տուրից հետո Չեռնոգորիայի հավաքականը հավաքել է 7 միավոր եւ լեհերի հետ գլխավորում է E խումբը:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով