19:18 10 նոյեմբերի, 2016Չեռնոգորիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:
Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փորձում էր բարձր տրամադրություն ապահովել մարզմանը եւ հաճախ առանձնանում էր հումորներով: Առանց սահմանափակումների մարզմանը մասնակցեցին 23 ֆուտբոլիստներ:
Չեռնոգորիայի հետ հանդիպումը բաց է թողնելու կիպրոսյան «Կարմիոտիսայի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, որը վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը:
Ընտրական փուլի երեք խաղում միավոր չվաստակած Հայաստանի հավաքականն այս տարվա վերջին խաղն անցկացնելու է նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին: Երրորդ տուրից հետո Չեռնոգորիայի հավաքականը հավաքել է 7 միավոր եւ լեհերի հետ գլխավորում է E խումբը:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.