09:02  ,  12 հոկտեմբերի, 2016

Ինչպես Վարշավայի «Ազգային» ստադիոնը կատարեց Լեհաստանի հիմնը եւ ծափահարեց Հայաստանի օրհներգից հետո

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լեհաստանի ազգային հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղից առաջ Վարշավայի «Ազգային» ստադիոնը տպավորիչ կերպով կատարեց Լեհաստանի օրհներգը, Վարշավայից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայաստանի հիմնի վերջում էլ ստադիոնում հավաքված լեհ երկրպագուները ծափահարեցին: Հանդիպմանը ներկա էր 44 հազար 786 երկրպագու:

Հիշեցնենք, որ լեհերը հաղթանակ կորզեցին ավելացված ժամանակի 5-րդ րոպեին՝ 2:1: Հայաստանի հավաքականը 30-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով եւ երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընտրական փուլում:

Դավիթ Եղիազարյան՝ Վարշավայից

Լուսաբանման հովանավորն է Ucom-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով