20:49  ,  8 հոկտեմբերի, 2016

ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը պարտվում է՝ 0:4, «Հանրապետականը» վանկարկում է՝ «Սուքիասյան, հեռացիր» (առաջին խաղակես, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում հյուրընկալել է Ռումինիայի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:4 հաշվով:

Արդեն երրորդ րոպեին վերջին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու, վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ Գոռա Մալաքյանը: Նշանակվեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Բոգդան Ստանկուն: Դրանից հետո հյուրերը խփեցին եւս երեք գոլ:

«Հանրապետականի» տրիբունաները վանկարկում են «Սուքիասյան, հեռացիր»՝ պահանջելով Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հրաժարականը:

Ընդմիջում է:

Աշխարհի առաջնություն, ընտրական մրցաշար, եվրոպական գոտի

E խումբ, երկրորդ տուր

Հայաստան - Ռումինիա՝ 0:4 (առաջին խաղակես)

Բոգդան Ստանկու, 4, 11մ, Ադրիան Պոպա, 10, Ռազվան Մարին, 12, Նիկոլաե Ստանչու

Հեռացում՝ Գոռ Մալաքյան, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս