20:49 8 հոկտեմբերի, 2016Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում հյուրընկալել է Ռումինիայի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:4 հաշվով:
Արդեն երրորդ րոպեին վերջին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու, վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ Գոռա Մալաքյանը: Նշանակվեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Բոգդան Ստանկուն: Դրանից հետո հյուրերը խփեցին եւս երեք գոլ:
«Հանրապետականի» տրիբունաները վանկարկում են «Սուքիասյան, հեռացիր»՝ պահանջելով Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հրաժարականը:
Ընդմիջում է:
Աշխարհի առաջնություն, ընտրական մրցաշար, եվրոպական գոտի
E խումբ, երկրորդ տուր
Հայաստան - Ռումինիա՝ 0:4 (առաջին խաղակես)
Բոգդան Ստանկու, 4, 11մ, Ադրիան Պոպա, 10, Ռազվան Մարին, 12, Նիկոլաե Ստանչու
Հեռացում՝ Գոռ Մալաքյան, 3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.