23:16  +04,  6 հոկտեմբերի, 2016

«Ռյազանի» մարզիչ. «Ուրարտուն» ուժեղ մրցակից էր, շատ հետաքրքիր խաղ ստացվեց

Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում մեկնարկեցինք բարդ ու լարված խաղով: «Ուրարտուն»  ուժեղ մրցակից էր, շատ հետաքրիր խաղ ստացվեց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց ռուսական «Ռյազան» թիմի գլխավոր մարզիչ Դենիս Տիմակովը՝ մեկնաբանելով Երեւանի «Ուրարտու» թիմի հետ խաղը:

«Այսօր մեր թիմն անցկացրեց իր առաջին խաղը Սուպերլիգա-1-ի կանոնավոր առաջնությունում եւ իսկապես շատ բարդ խաղ ստացվեց: «Ուրարտուն» նորեկ լինելով ուժեղ մրցակից էր, որը շատ էր ցանկանում այսօր իր տանիքի տակ հաղթել: Բայց ուրախ եմ, որ մենք առավելության հասանք, եւ հաղթանակը մերն է: Շատ հետաքրքիր, լարված ու դիտարժան խաղ ստացվեց: Երկրպագուների համար էլ կարծում եմ շատ հետաքրքիր էր, որովհետեւ նայվող խաղ էր:

Փորձում եմ երբեք չմեկնաբանել մրցավարների գործունեությունը, համարում եմ, որ իրենք իրենց գործն են անում եւ միջամտելու կամ մեկնաբանելու կարիք չկա: Կարծում եմ, «Ուրարտու» - «Ռյազան» խաղը դժվար ստացվեց նույնիսկ մրցավարների համար եւ երբեմն բարդ է նման խաղերը դատել, երբ երկու մրցակիցները միավորների չնչին տարբերությամբ են խաղում եւ վայրկյանների ընթացքում թիմերից ամեն մեկը առաջ անցնում հաշվի մեջ»,- ասաց Դենիս Տիմակովը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Ուրարտուն» առաջին հանդիպումն անցկացրեց բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի կանոնավոր առաջնությունում՝ Երեւանի «Դինամո» մարզապալատում ընդունելով ռուսական «Ռյազանին»: Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց 89:93 հաշվով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ