Երեւանի «Ուրարտուն» առաջին հանդիպումն անցկացրեց բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի կանոնավոր առաջնությունում՝ Երեւանի «Դինամո» մարզապալատում ընդունելով ռուսական «Ռյազանին»: Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց 89:93 հաշվով:
Հիմնական ժամանակի վերջին գրոհի ժամանակ «Ուրարտուն» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ՝ 82:80: Սակայն վերջին վայրկյաններին «Ռյազանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 82:82: Նշանակվեց օվերթայմ, որն ավարտվեց ռուսների հաղթանակով՝ 11:7:
Հիմնական ժամանակի առաջին քառորդում 22:20 հաշվով հաղթեցին հյուրերը, երկրորդ քառորդում 20:12 հաշվով ուժեղ էր «Ուրարտուն», երրորդ եւ չորրորդ քառորդում «Ռյազանը» հաղթեց համապատասխանաբար 23:21 եւ 25:21 հաշվով:
Հոկտեմբերի 9-ին «Ուրարտուն» կընդունի «Սամարային»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի