23:16 6 հոկտեմբերի, 2016Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում մեկնարկեցինք բարդ ու լարված խաղով: «Ուրարտուն» ուժեղ մրցակից էր, շատ հետաքրիր խաղ ստացվեց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց ռուսական «Ռյազան» թիմի գլխավոր մարզիչ Դենիս Տիմակովը՝ մեկնաբանելով Երեւանի «Ուրարտու» թիմի հետ խաղը:
«Այսօր մեր թիմն անցկացրեց իր առաջին խաղը Սուպերլիգա-1-ի կանոնավոր առաջնությունում եւ իսկապես շատ բարդ խաղ ստացվեց: «Ուրարտուն» նորեկ լինելով ուժեղ մրցակից էր, որը շատ էր ցանկանում այսօր իր տանիքի տակ հաղթել: Բայց ուրախ եմ, որ մենք առավելության հասանք, եւ հաղթանակը մերն է: Շատ հետաքրքիր, լարված ու դիտարժան խաղ ստացվեց: Երկրպագուների համար էլ կարծում եմ շատ հետաքրքիր էր, որովհետեւ նայվող խաղ էր:
Փորձում եմ երբեք չմեկնաբանել մրցավարների գործունեությունը, համարում եմ, որ իրենք իրենց գործն են անում եւ միջամտելու կամ մեկնաբանելու կարիք չկա: Կարծում եմ, «Ուրարտու» - «Ռյազան» խաղը դժվար ստացվեց նույնիսկ մրցավարների համար եւ երբեմն բարդ է նման խաղերը դատել, երբ երկու մրցակիցները միավորների չնչին տարբերությամբ են խաղում եւ վայրկյանների ընթացքում թիմերից ամեն մեկը առաջ անցնում հաշվի մեջ»,- ասաց Դենիս Տիմակովը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Ուրարտուն» առաջին հանդիպումն անցկացրեց բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի կանոնավոր առաջնությունում՝ Երեւանի «Դինամո» մարզապալատում ընդունելով ռուսական «Ռյազանին»: Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց 89:93 հաշվով:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.