Արթուր Աբրահամ. Հայր դառնալը աննկարագրելի մեծ երջանկություն է

23:53   26 սեպտեմբերի, 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) հայր է դարձել:

«Որդիս ծնվել է Գերմանիայում, ունի 51 սմ հասակ, 3.6 կգ քաշ: Անսահման երջանիկ եմ: Չեմ կարող բառերով նկարագրել ուրախությունս: Հայր դառնալը աննկարագրելի մեծ երջանկություն է»,- նշել է Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Տղային անվանակոչել են Արթուր Աբրահամի հոր պատվին` Գրիգոր:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը հուլիսի 16-ին անցկացրեց կարիերայի 50-րդ մենամարտը՝ 30-րդ անգամ հաղթելով նոկաուտով: Դրանից հետո նա NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «պետք է վերադարձնի աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ կարիերան կավարտի 1-1.5 տարվա ընթացքում»: 

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.