18:54  ,  4 հուլիսի, 2012

L' Equipe. Լորան Բլանն ու Նոել Լե Գրեն չկարողացան լեզու գտնել

Եվրո-2012-ում Ֆրանսիայի հավաքականի ոչ այնքան հաջող մրցելույթներից հետո ֆրանսիական մամուլին, եվ ամբողջ երկրին հուզում է ազգային հավաքականի ապագան:

Մասնավորապես, ամենաազդեցիկ պարբերականներից մեկը` L’Equipe-ը նշում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լե Գրեն խախտել է լռությունը եւ բացատրել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից Լորան Բլանի հրաժարականի պատճառները:

Երեքշաբթի Նոել Լե Գրեն մանրամասն անդրադարձել է բազմաթիվ կարեւոր թեմաների, ինչպիսիք են նոր մարզիչի նշանակումը, Նասրիի եւ նրա խաղընկերների հնարավոր պատժամիջոցները եւ այլն: Սակայն նա միայն հպանցիկ է խոսել մեկ այլ ցավոտ թեմայի` Լորան Բլանի հրաժարականի մասին:

Ընդհանուր առմամբ, Լորան Բլանի հրաժարականը պատճառաբանվել է թիմի կառավարման հարցերում փոխըմբռնման բացակայությամբ: Խնդիրը կարելի էր լուծել մինչեւ Եվրո-2012-ի սկիզբը, երբ Լե Գրեն Բլանին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2014 թվականը: Սակայն Լորանը վաղաժամ է համարել մինչեւ մրցաշարի սկիզբը շոշափել այդ թեման, իսկ Եվրոյում անհաջողությունից հետո որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը:

Ինչեւէ, Լե Գրեն Լորան Բլանին խորը երախտագիտություն է հայտնել կատարված աշխատանքի համար. «Բլանը ստանձնեց աշխատանքը թիմի համար բավական բարդ շրջանում, եւ հասավ առաջընթացի: Ես առանձնապես դժգոհություն չունեմ նրանից, պարզապես մեր մոտ միասին աշխատելու ցանկություն չկա»,- ասել է նա: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով