16:40  ,  5 հունիսի, 2013

The Mirror. Ժամանակն է, որ Հենրիխ Մխիթարյանն այլ ակումբ տեղափոխվի

Հենրիխ Մխիթարյանի խաղը ինչ-որ տեղ նման է Ֆրենկ Լեմպարդի խաղին, գրում է Բրիտանական The Mirror-ը, որը վերլուծել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպանի խաղը:

«Ժամանակն է, որ Հենրիխ Մխիթարյանն այլ ակումբ տեղափոխվի: Դա կնպաստի նրա կարիերայի առաջընթացին: Հենրիխի խաղը ինչ-որ տեղ նման է Ֆրենկ Լեմպարդի խաղին: Սակայն տարբերությունն այն է, որ Մխիթարյանը կարող է խաղալ նաեւ ենթահարձակվողի դիրքում: Քիչ կարեւոր չէ, որ նա գիտի մի քանի լեզու: Դա կիսապաշտպանին թույլ կտա ավելի հեշտ հարմարվել Անգլիայում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ անգլիական «Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաստատել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով