Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտիկ Յանա Եգորյանը պատմել է, թե ինչ է պատրաստվում անել պարգեւավճարների գումարով:
«Շատ եմ սիրում Խիմկին: Այժմ ապրում եմ մորս եւ տատիս հետ: Այդ պատճառով պարգեւավճարների գումարով բնակարան կգնեմ Խիմկիում: Ես ամբողս կյանքս անցկացրել եմ այս քաղաքում եւ գործնականում ճանաչում եմ ամեն երրորդին: Իհարկե, բոլորը ճանաչում են, շնորհավորում են, ցանկանում են լուսանկարվել ինձ հետ: Այո, կյանքը փոխվել է, հույս ունեմ, որ էլ կփոխվի»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է Championat-ը:
Հիշեցնենք, որ Ռիոյում Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգրոյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսները անհատական եւ թիմային պայքարում:
Յանա Եգորյանը հայ օպերային երգիչ, կինոդերասան Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է։ Նրա հայրն ապրում է Երեւանում: NEWS.am Sport-ի թղթակիցը Եգորյանի առաջին հաղթանակից հետո հանդիպել էր Կարապետ Ալավերդյանի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:07 , 24 նոյեմբերի
01:19 , 24 նոյեմբերի
23:44 , 23 նոյեմբերի
22:44 , 23 նոյեմբերի
22:04 , 23 նոյեմբերի
21:01 , 23 նոյեմբերի
20:11 , 23 նոյեմբերի
19:10 , 23 նոյեմբերի
18:02 , 23 նոյեմբերի
17:41 , 23 նոյեմբերի