18:02  ,  23 նոյեմբերի, 2026

Էնդրիկը վնասվածք է ստացել

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի կայքը։

20-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը նոյեմբերի 21-ին «Սելտայի» դեմ Լա Լիգայի 13-րդ տուրի խաղում (2:1) փոխարինման էր դուրս եկել 71-րդ րոպեին։

Էնդրիկը բաց կթողնի առնվազն երեք շաբաթ։

Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը «Ռեալի» կազմում մասնակցել է 8 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում