10:07  +04,  11 սեպտեմբերի, 2016

Ռիո-2016. Գրետա Վարդանյանը 5-րդն է

Ռիոյում ընթացող 15-րդ Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը մասնակցել է ծանրամարտի (պաուերլիֆթինգ, հրում պառկած դիրքից) 55 կգ քաշայինների պայքարին եւ գրավել է 5-րդ տեղը:

2008թ. Պեկինի եւ 2012թ. Լոնդոնի Պարալիմպիկ խաղերի մասնակիցը բարձրացրել է 96 կգ: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է մեքսիկացի Ամալյա Պերեսը, որը սահմանել է աշխարհի եւ Խաղերի ռեկորդ՝ 130 կգ:

Կանանց լողի մրցաշարի 50 մետր ազատ լողաոճում Մարգարիտա Հովակիմյանը չի հաղթահարել նախնական փուլի արգելքը:

Գրետա Վարդանյան. ծանրամարտ, 55 կգ քաշային կարգ

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 20-ին։

Մարզիչն է Սամսոն Խաչատրյանը։

Ամուսնացած է, ունի դուստր։

Ռիո-2016-ի Օլիմպիական ուղեգիր ստացել է սպիտակ քարտի շնորհիվ:

Պրոֆեսիոնալ ծանրամարտով զբաղվում է 2005 թվականից։

2007-ին Հունաստանի Կավալա քաղաքում կայացած միջազգային մրցաշարում գրավել է  երկրորդ տեղը:

2008-ին մասնակցել է Պեկինի Պարալիմպիկ խաղերին:

2011-ին Արաբական Միացյալ Էմիրություններում, աշխարհի առաջնության վարկանիշային մրցաշարում մինչեւ 48 կգ քաշային կարգում 75 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

2011-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած միջազգային մրցաշարում գրավել է երրորդը տեղը:

2012 թ. մասնակցել է Լոնդոն-ի 14-րդ Պարալիմպիկ խաղերին:

Մարգարիտա Հովակիմյան. լող

Ծնվել է 1995 թվականի ապրիլի 15-ին։

Անձնական մարզիչն է  Այծեմնիկ Մինասյանը։

Ամուսնացած չէ։

Ռիո-2016-ի ուղեգիրը ստացել է սպիտակ քարտի շնորհիվ:

Մարգարիտա Հովակիմյանը լողով մարզվում է 2005 թվականից: 2010 թվականին Ռուսաստանի Տյումեն քաղաքում տեղի ունեցած լողի սահմանափակ հնարավորություններով մարզիկների Ռուսաստանի առաջնությունում նվաճել է երկու արծաթե մեդալ՝ բրաս եւ ազատ լողաոճերում։ Այստեղ նա  լրացրել է Ռուսաստանի լողի առաջին նորման: 2011 թվականին Ռուսաստանի Դերժինսկ քաղաքում անցկացված մրցաշարում տարբեր մրցաձեւերում նվաճել է 6 մեդալ՝ երեք արծաթ, երկու բրոնզ եւ մեկ ոսկի։ 2012 թվականին մասնակցել է Լոնդոնի 14-րդ պարալիմպիկ խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: