02:07  ,  24 նոյեմբերի, 2026

«Բրենթֆորդը» հաղթեց «Էվերտոնին»՝ 4:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում «Բրենթֆորդը» տանը մրցեց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի պաշտպան Քին Լյուիս-Փոթերը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Վիտալի Յանելտն ու պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն։

«Բրենթֆորդը» 17 միավորով 6-րդն է, «Էվերտոնը» 7-րդն է՝ 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Էվերտոն»՝ 4:0 (տեսանյութ)

Քին Լյուիս-Փոթեր, 23, 25, Վիտալի Յանելտ, 67, Ֆաբիու Կարվալյու, 90+1

Հեռացում՝ Ջեյմս Տարկովսկի («Էվերտոն»), 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print