22:04  ,  23 նոյեմբերի, 2026

ՊՍԺ-ն կփորձի ձմռանը ձեռք բերել Խուլիան Ալվարեսին

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն կփորձի հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսին, հաղորդում է The Touchline-ը։

Վնասվածքների պատճառով հարձակվողներ, վրացի Խվիչա Կվարացխելիային եւ ֆրանսիացի Դեզիրե Դուեին երկար ժամանակով կորցնելուց հետո իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն ունի հարձակման գծի համալրման կարիք։

Խուլիան Ալվարեսը դեռ անցած ամռանն էր ցանկանում հեռանալ «Աթլետիկոյից»։ Այս փաստը ՊՍԺ-ին հույս է ներշնչում, որ կկարողանա հասնել համաձայնության։ Մադրիդի «Աթլետիկոյի» դիրքորոշումը դեռ հայտնի չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print