18:55  ,  11 հուլիսի, 2016

40-ամյա Թիմ Դանկանն ավարտեց կարիերան

«Սան Անտոնիոյի» լեգենդար խաղացող Թիմ Դանկանը (հասակը՝ 211 սմ)  պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կայքը: Դանկանը 19 տարի հանդես է եկել NBA-ում՝ ներկայացնելով միայն «Սան Անտոնիոն»: Նա դարձել է NBA-ի հնգակի չեմպիոն:

40-ամյա բասկետբոլիստն օգտվել էր «Սան Անտոնիոյի» հետ պայմանագրի հնարավորությունից եւ մեկ տարով երկարաձգել էր այն, սակայն ավելի ուշ որոշել է ավարտել կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով