16:48  ,  1 մարտի, 2016

Դել Բոսկե. Գիտեմ՝ ով կփոխարինի ինձ Իսպանիայի հավաքականում

Ես գիտեմ, թե ով ինձ կփոխարինի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, բայց չեմ հայտնի նրա անունը, ասել է Վիսենտե Դել Բոսկեն, որը ամռանը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտից հետո կանցնի վաստակած հանգստի, փոխանցում է Goal.com-ը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան թեկնածուների մասին դեռ ոչինչ չի հայտնել: Եվրո-2016-ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Չեխիայի եւ Թուրքիայի թիմերը:

Դել Բոսկեի գլխավորությամբ Իսպանիան դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Ոչ պաշտոնական տվյալներով, Դել Բոսկեին կփոխարինի Մադրիդի «Ռեալից» հեռացված Ռաֆայել Բենիտեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news