16:48 1 մարտի, 2016Ես գիտեմ, թե ով ինձ կփոխարինի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, բայց չեմ հայտնի նրա անունը, ասել է Վիսենտե Դել Բոսկեն, որը ամռանը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտից հետո կանցնի վաստակած հանգստի, փոխանցում է Goal.com-ը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան թեկնածուների մասին դեռ ոչինչ չի հայտնել: Եվրո-2016-ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Չեխիայի եւ Թուրքիայի թիմերը:
Դել Բոսկեի գլխավորությամբ Իսպանիան դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
Ոչ պաշտոնական տվյալներով, Դել Բոսկեին կփոխարինի Մադրիդի «Ռեալից» հեռացված Ռաֆայել Բենիտեսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.