Մոսկվայի «Լոկոմոտիվի» ռուս կիսապաշտպան Դմիտրի Տարասովը կարող է պատժվել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկի համար, հայտնում է «Р-Спорт»-ը։
Ստամբուլում կայացած հանդիպման վերջում Տարասովը ցուցադրել էր Պուտինի նկարով շապիկը, որի վրա «Ամենաքաղաքավարի նախագահ» գրառումն էր։
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կարող է որակազրկել ռուս ֆուտբոլիստին եւ «Լոկոմոտիվին» սադրանքի համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները լարված են վերջին շրջանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում