22:53  ,  16 փետրվարի, 2016

«Լոկոմոտիվը» Ստամբուլում պարտվեց «Ֆեներբահչեին»

Մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆը: 1/16 եզրափակիչի առաջին խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ստամբուլում հյուրընկալվեց թուրքական «Ֆեներբահչեին» եւ պարտվեց 0:2 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ժոզեֆ Սոուզան:

Պատասխան հանդիպումը Մոսկվայում տեղի կունենա փետրվարի 25-ին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 2:0

Ժոզեֆ Սոուզա, 18, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում