09:09  ,  11 նոյեմբերի, 2015

Արեւմտյան Հայաստանի հավաքականի 6-րդ ֆուտբոլիստը

Նոր ձեւավորվող ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի 6-րդ խաղացողն է դարձել Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

23-ամյա Բուլուտը ֆրանսիական «Սենտ Էթյենի» սան է, իսկ «Արարատ» վերադարձել էր 2015-ի ամռանը: Նա հանդես է եկել նաեւ Ֆրանսիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականում:

Ավելի վաղ հավաքականը համալրել էին Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում