21:12  ,  22 սեպտեմբերի, 2026

Ֆրանսիայի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Զիդանի ղեկավարությամբ

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Զինեդին Զիդանը սկսել է աշխատանքը Ֆրանսիայի հավաքականում, որն առաջին մարզումն է անցկացրել նրա ղեկավարությամբ՝ պատրաստվելով Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումներին։

54-ամյա Զիդանն այս ամռանն է փոխարիել Դիդիե Դեշամին։ Զիդանի պայմանագիրը Ֆրանսիայի հավաքականի հետ նախատեսված է մինչեւ 2030թ. աշխարհի առաջնության ավարտը։

Ազգերի լիգայում Ֆրանսիան կմցրի Թուրքիայի, Բելգիայի եւ Իտալիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print