ԲԿՄԱ-ի պաշտպան Արգիշիտի Պետրոսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ փոխարինելով Ստյոպա Մկրտչյանին:
«Նյուրնբերգում» վերջին մարզման ժամանակ Մկրտչյանին կրկին զգալ է տվել նախկինում ստացած վնասվածքը, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:
Նախորդ օրը վնասվածք էր ստացել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, որին փոխարինել էր «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիային, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։
Հոկտեմբերի 2-ին ազգային թիմը կհյուրընկալվի Կիպրոսին, 3 օր անց էլ՝ Չեռնոգորիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի