22:16  ,  22 սեպտեմբերի, 2026

ԵԱ․ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս եկավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով իր առաջին մեդալը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զաքարիին։

Սեպտեմբերի 23-ին  Գարբոյանը եզրափակիչի ուղեգրի համարի կմրցի ռուսաստանցի Բաիր Բատլաևի հետ։

Գերծանր քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դավիդ Սուրովին։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաեւ 65 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print