Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ պատրաստվելով Ազգերի լիգայի C2 խմբի խաղերին:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ ազգային թիմն առաջին մարզումն անցկացրեց Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում։
Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Թիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը կմիանան թիմին սեպտեմբերի 21-ին, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի թիմերի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի