17:17  ,  3 նոյեմբերի, 2015

Գեւորգ Մանուկյանն՝ Ուկրաինայի լավագույն մարզիկ

Բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գեւորգ Մանուկյանը հոկտեմբերի արդյունքներով ճանաչվել է Ուկրաինայի լավագույն մարզիկ։ 91 կգ քաշային բռնցքամարտիկի անձնական մարզիչ Ալեքսանդր Պոլիշչուկը ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է Ուկրաինայի ԱՕԿ-ի կայքը։

Ամսվա լավագույն մարզիկին եւ մարզիչին որոշում է ԱՕԿ-ի Փորձագիտական հանձնաժողովը։ Լավագույն մարզիկի հավակնորդ էր նաեւ 49 կգ քաշային Դմիտրի Զամոտաեւը, որը Դոհայում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում եւս նվաճել էր բրոնզե մեդալ։ Գեւորգ Մանուկյանը Բաքվում կայացած Եվրոպական խաղերի փոխչեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում